Շուկայում նոր iPhone-ի սպասվելիք հայտնությունը հարուցել է լրատվամիջոցների եւ երկրպագուների բուռն հետաքրքրությունը:
Ferra կայքի տեղեկություններով, սպավում է, որ նոր սմարթֆոնը կթողարկեն արդեն այս աշնանը, եթե ոչ ամռանը:
Apple-ը ներկայումս թեսթավորում է իրականացնում սմարթֆոնի երկու տարբերակների համար` iPhone 5,1 եւ iPhone 5,2 պայմանական անվանումներով: Ընդ որում Apple-ի աշխատակիցները սարքավորումները պահում են հատուկ պատյանների մեջ, որ ոչ ոք չտեսնի դրանց դիզայնը: Դրանք ավելի մեծ էկրան ունեն iPhone 4S-ի համեմատ:
Էկրանի տրամագիծը կազմում է 3,95 դյույմ: Հեռախոսն ունի 1136х640 պիքսելանոց էկրան, ինչը խոստանում է ավելի շատ տեղ հավելվածների պատկերների համար, նաեւ հարմար է լայնաֆորմատ տեսահոլովակների համար:
0 коммент.:
Отправить комментарий