Ստորև ներկայացնում ենք 2012/2013 մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոյին վերաբերող որոշ հետաքրքիր փաստեր`
- Նախորդ տարի Իսպանիայի սուպերգավաթային 2 - րդ խաղում դուբլ ձևակերպելով, Մեսսին այդ մրցաշարում խփած 8 գոլով դարձավ պատմության մեջ լավագույն ռմբարկուն:
- Մեսսին ներկայիս Բարսայում Մադրիդի Ռեալի գլխավոր դահիճն է: Նա անցկացրած 17 Էլ Կլասիկոյում 13 գոլ է հեղինակել և միայն 1 գոլով է հետ մնում մադրիդցիների բոլոր ժամանակների գլխավոր դահիճից` Սեզարից:
- Եթե Սեսկ Ֆաբրեգասը խաղադաշտ դուրս գա, կանկացնի իր հոբելյանական 50 - րդ հանդիպումը Բարսայի կազմում: Հատկանշական է, որ նա իր նորամուտը կատալոնական թիմում նշել էր նույն մրցաշարում և նույն մրցակցի դեմ խաղում:
- Վերջին 4 տարիներին Նոու Կամպում կայացել է 7 Էլ Կլասիկո, որոնցից 4 - ում հաղթել է Բարսան, 2 - ում արձանագրվել է ոչ ոքի և 1 - ում հաղթել է Ռեալը:
- Բարսելոնան ամենաշատն է նվաճել Իսպանիայի սուպերգավաթը (10 անգամ): 2 - րդ տեղում այդ ցուցանիշով հենց մադրիդցիներն են (8 անգամ):
- Եթե Տիտոյի թիմը հաղթի, ապա պատմական ռեկորդ կսահմանի, 4 - րդ անգամ անընդմեջ նվաճելով Իսպանիայի սուպերգավաթը: Նման բան դեռ ոչ ոքի չի հաջողվել:
- Իսպանիայի սուպերգավաթի շրջանակներում առայժմ 4 խաղ է կայացել Նոու Կամպում: Խփած գոլերով առավելություն ունի Բարսան (8 - 6):
- Հաղթանակը կատալոնական թիմին թույլ կտա մի փոքր բարելավել Իսպանիայի սուպերգավաթում Ռեալի դեմ դիմակայություններում ունեցած տխուր վիճակագրությունը: Բանն այն է, որ մադրիդցիներն Իսպանիայի սուպերգավաթում Բարսայի հետ 5 դիմակայություններից 4 - ում հաղթող են դուրս եկել:
- Այս խաղին մասնակցելու են Եվրո 2012 - ի 13 չեմպիոնները, որոնցից 8 - ը խաղալու են Բարսայի կազմում, 5 - ը` Ռեալի:
- Տիտո Վիլանովան Բարսայի գլխավոր մարզչի դերում կանցկացնի իր առաջին Էլ Կլասիկոն:
- Չավին ու Պույոլը մասնակցել են 33 և 31 Էլ Կլասիկոների համապատասխանաբար: Բարսայի պատմության մեջ դրանք լավագույն արդյունքներն են: Նրանք հնարավորություն կունենան բարելավել իրենց ցուցանիշը:
- Հաղթանակի դեպքում, Բարսան կրկին կհավասարվի Ռեալին պաշտոնական Էլ Կլասիկոներում տարած հաղթանակների թվով: Այս պահին 87 հաղթանակ են տարել մադրիդցիները, 86 հաղթանակ` կատալոնացիները:
Visca Barca
0 коммент.:
Отправить комментарий